Աշրաֆ Ղանի. ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը տապալեց իմ կառավարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180472-Աշրաֆ_Ղանի._ԱՄՆ_ի_նկատմամբ_վստահությունը_տապալեց_իմ_կառավարությունը
Աֆղանստանի նախկին նախագահ Մուհամմադ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ իր կառավարության անկման պատճառն ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունն էր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 27, 2022 08:10 Asia/Tehran
  • Աշրաֆ Ղանի. ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը տապալեց իմ կառավարությունը

Աֆղանստանի նախկին նախագահ Մուհամմադ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ իր կառավարության անկման պատճառն ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունն էր:

Աշրաֆ Ղանին Աֆղանստանից փախել է 2021 թվականի օգոստոսին, երբ թալիբների  ուժերը մտան Քաբուլ, և գրավեցին իշխանությունը:

Ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, Աշրաֆ Ղանին ասել է. «Վաշինգտոնը ստորագրեց Աֆղանստանից իր ուժերի դուրսբերման համաձայնագիրը, ապահովելով իր ուժերին մեկ տարի անց թաիբների հարձակումներից: Իսկ մեր ուժերը վճարեցին ամենաբարձր գինը»:

Աֆղանստանի նախկին նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն ​​խախտել է այդ երկրի ինքնիշխանությունը և ազատ արձակել ավելի քան 5000 թալիբ բանտարկյալի։

Աշրաֆ Ղանին նշել է, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում թալիբների հետ համաձայնագիր ստորագրելով՝ ԱՄՆ-ը հող է ստեղծել Աֆղանստանի կառավարության տապալման համար։