Հոդայդայում բողոքի ցույց է անցկացվել Եմենի շրջափակումը շարունակելու դեմ
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Եմենի Հոդայդա նահանգի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել՝ Սաուդյան կոալիցիայի կողմից այս երկրի համակողմանի շրջափակումը շարունակելու դեմ։
Ցուցարարները վանկարկել են «ՄԱԿ-ի համագործակցությամբ ԱՄՆ-ի կողմից նավթ և դիզել տեղափոխող նավերի շրջափակումը հանցագործություն է» և հայտարարել, որ Եմենի ժողովուրդը և զինված ուժերը չեն լռի այս անմարդկային արարքների դիմաց։
Ցուցարարները նաև Եմենի ռազմական ուժերին խնդրել են պատրաստ լինել նավթային տանկերների բռնագրավումը շարունակելու դեպքում այդ երկիր ներխուժած երկրների դեմ ամենադաժան հրթիռային հարձակումներին:
Եմենում հրադադարը բազմիցս խախտվել է ագրեսոր սաուդյան կոալիցիայի կողմից։
Ավելի վաղ Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մեհդի Ալ-Մաշաթը հայտարարել էր, որ հրադադարը գրեթե չեղարկվել ՝ սաուդյան կոալիցիայի կողմից անընդհատ խախտումների պատճառով: