Թուրքիայի նվաստացում, Սիոնիստական ​​ռեժիմը Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայնումը պայմանավորեց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180646-Թուրքիայի_նվաստացում_Սիոնիստական_ռեժիմը_Թուրքիայի_հետ_հարաբերությունների_ընդլայնումը_պայմանավորեց
Թուրքիայում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի գործունեությունն անվանել է Թուրքիայի և ռեժիմի հարաբերությունների առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2022 14:45 Asia/Tehran
  • Թուրքիայի նվաստացում, Սիոնիստական ​​ռեժիմը Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայնումը պայմանավորեց

Թուրքիայում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի գործունեությունն անվանել է Թուրքիայի և ռեժիմի հարաբերությունների առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերը։

Անկարայում Սիոնիստական ​​ռեժիմի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանը թուրքական լրատվամիջոցների հետ ասուլիսում, հաստատելով  Թուրքիայում այս ռեժիմի դեսպանի նշանակման լուրը, ասել է.«Ձգձգման պատճառը Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին օկուպացված տարածքներում ստեղծված քաղաքական իրավիճակն է»։

Նա որպես կողմերի հարաբերությունների ամենակարեւոր մարտահրավեր նշեց Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի գործունեությունը և ասաց.««Կասկած չկա, որ Իսրայելը Թուրքիայից ակնկալում է Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի գրասենյակը փակել  և խմբավորման առաջնորդներին հեռացնել Թուրքիայի տարածքից»։

Լիլիանը, ով համարվում է Թուրքիայում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանի պաշտոնի նծանակման ամենալուրջ թեկնածուն, մտերիմ հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահի գրասենյակի, հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Քալինի հետ։