Մողթադա Սադր. Ես ներողություն եմ խնդրում Իրաքի ժողովրդից
«Սադր» շարժման առաջնորդը, ներողություն խնդրելով իրաքցիներից՝ արյունալի միջադեպերի համար, իր կողմնակիցներից պահանջել է մեկ ժամվա ընթացքում դուրս գալ Բաղդադի կանաչ գոտուց։
Երկուշաբթի օրն Իրաքի «Սադր» շարժման առաջնորդ Մողթադա Սադրի՝ քաղաքականությունից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո, շարժման կողմնակիցները շարժվել են Բաղդադի Կանաչ գոտի և մտել կառավարության շենքեր։
Իրաքյան «Սադր» շարժման առաջնորդ Մողթադա Սադրը հայտարարել է. «Ես նվաստացած եմ ժողովրդի առջև և ներողություն եմ խնդրում նրանցից: Բռնություն և սպանություն բերող հեղափոխությունը վատ հեղափոխություն է»:
Սադրը հավելել է. «Այսուհետ չեմ ասի, որ տեղի ունեցածը հեղափոխություն է, քանի որ դա հեղափոխություն չէ: Մարդասպանն ու զոհը կրակի մեջ են, և արգելված (հարամ) է իրաքցու արյունը հեղելը»:
Նա նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում անվտանգության ուժերին և Հաշդ ալ-Շաաբիին (Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր) անաչառ դիրքորոշման համար»։
«Սադր» շարժման առաջնորդի խոսքով. ««Սադր» շարժումը կարգապահ ու հնազանդ է, և եթե մեկ ժամվա ընթացքում դուրս չգա խորհրդարանից, ես հրաժարական կներկայացնեմ: Շարժմանա անդամները պետք է լքեն խորհրդարանը և դադարեցնեն նստացույցը»:
Մամուլի ասուլիսի ժամանակ նա իր կողմնակիցներից պահանջել է լքել Բաղդադի կանաչ գոտին, ինչից հետո քաղաքացիները հեռացել են այդ տարածքից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio