Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը հարձակվել են անօթևան աղջիկների կենտրոնի վրա
Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը հարձակվել են Խամիս Մաշիթ նահանգում գտնվող որբերի խնամքի կենտրոնի վրա և դաժանորեն ծեծի են ենթարկել որբ աղջիկներին:
Հարձակման հետ կապված պատկերների և տեսանյութերի հրապարակումը զայրացրել է Սաուդյան Արաբիայի հասարակական կարծիքը, և այժմ հարձակման հետ կապված հեշթեգը դարձել է կիբերտարածությունում, հատկապես՝ Twitter-ում գլխագիրը։
Սաուդյան ակտիվիստները հայտարարել են, որ այն բանից հետո, երբ այս մանկատան մի քանի աղջիկներ պահանջել են օգտվել իրենց իրավունքներից, սաուդյան անվտանգության ուժերը կենտրոնի ղեկավարության պահանջով հարձակվել են նրանց վրա։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ պարզաբանում չեն տվել այս միջադեպի պատճառների ու մանրամասների մասին։
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Սաուդյան Արաբիայի մոտ 20 ոստիկան և անվտանգության ուժեր հետապնդում են մանկատան աղջիկներին և մահակներով և էլեկտրական շոկերով ծեծում են նրանց։