Հաշդ ալ-Շաաբին կարևորում է արտաքին դավադրություններին դիմակայելը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180856-Հաշդ_ալ_Շաաբին_կարևորում_է_արտաքին_դավադրություններին_դիմակայելը
Իրաքի «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի» կազմակերպությունը հայտարարել է. «Մենք վճռական ենք խափանելու ցանկացած արտաքին ծրագիր, որն աջակցում է խռովարարներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2022 07:29 Asia/Tehran
  • Հաշդ ալ-Շաաբին կարևորում է արտաքին դավադրություններին դիմակայելը

Իրաքի «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի» կազմակերպությունը հայտարարել է. «Մենք վճռական ենք խափանելու ցանկացած արտաքին ծրագիր, որն աջակցում է խռովարարներին»:

Չորեքշաբթի գիշեր «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպությունը, անդրադառնալով իմամ Հոսեյնիի Արբաինի երթի անցկացման մոտեցմանը, հայտարարել է իր պատրաստակամությունը ծառայել այն նախագծին, որի համար ստեղծվել է:

Իրաքի Սադր շարժման կողմնակիցների և ուժայինների միջև վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 և վիրավորվել մոտ 800 մարդ:

Երկուշաբթի օրը, քաղաքական աշխարհից հեռանալու մասիննՄոքթադա Սադրի հրաժարականի մասին հայտարարությունից հետո, Սադր շարժման կողմնակիցները հարձակվել են Բաղդադի Կանաչ գոտում գտնվող Իրաքի նախագահի և վարչապետի նստավայրի վրա: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ զոհվել և վիրավորվել է մի քանի հարյուր մարդ։