Սիրիայի արտգործնախարար. Իսրայելը կրակի հետ է խաղում
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադը հինգշաբթի օրը դատապարտելով այդ երկրի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան, նշել է, որ վաղ թե ուշ այս ռեժիմը կվճարի իր թշնամական գործողությունների գինը։
Նշելով, որ Իսրայելը կրակի հետ է խաղում, նա հավելել է. «Սիրիան երբեք չի լռի Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դեմ»։
Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Բաղդադը պայքարում է և շարունակելու է պայքարը, հավելելով, որ Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի անվտանգության և ռազմական դրությունը հասցրել է պայթյունավտանգ վիճակի:
Սիոնիստական ռեժիմի կործանիչները պարբերաբար հրթիռային հարվածներ են հասցնում Սիրիայում գտնվող թիրախներին՝ օգտագործելով Լիբանանի օդային տարածքը կամ գրավյալ Գոլանի բարձունքները։ Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը բազմիցս հայտնել են, որ Սիոնիստական ռեժիմը խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը և Լիբանանի օդային տարածքը:
Սիրիայի ԱԳՆ-ն վերջերս մի հայտարարությամբ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հարձակումները նշել էր, որ Դամասկոսը պետք է բոլոր օրիրնական միջոցներով պատասխանի Սիոնիստական վարչակարգի ագրեսիային: