Սիրիական Իդլիբում խախտվել է հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180976-Սիրիական_Իդլիբում_խախտվել_է_հրադադարը
Սիրիայի Համիմիմ» բազան հայտարարել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման թաքֆիրական ահաբեկիչների կողմից Իդլիբում դեէսկալացիայի շրջաններում հրադադարի խախտման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 12:41 Asia/Tehran
  • Սիրիական Իդլիբում  խախտվել է հրադադարը

Սիրիայի Համիմիմ» բազան հայտարարել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման թաքֆիրական ահաբեկիչների կողմից Իդլիբում դեէսկալացիայի շրջաններում հրադադարի խախտման մասին։

Ալ-Ահդ կայքի հաղորդմամբ Սիրիայում ռուսական Համիմիմ բազան այս ուրբաթ հայտարարել է, որ  ահաբեկիչները երեկ 77 անգամ թիրախավորել են  Իդլիբում դեէսկալացիայի շրջանները։

Սիրիական հրադադարի մոնիտորինգի ռուսական կենտրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ջաբհաթ ան-Նուսրան» 54 հարձակում է իրականացրել տարբեր վայրերում դեէսկալացիայի գոտիների վրա։

Համիմիմ բազան հավելել է, որ հրադադարի խախտումները հիմնականում տեղի են ունեցել Լաթաքիա, Համա և Իդլիբ նահանգներում։

Ռուսական կենտրոնը հայտարարել էր, որ Լաթաքիա և Հալեպ նահանգները մի քանի անգամ հարձակման են ենթարկվել «Ջաբհաթ ան-Նուսրայի» թաքֆիրական ահաբեկիչների կողմից:

Դեէսկալացիայի գոտին ընդգրկում է Իդլիբ նահանգը և Հալեպի, Համայի և Լաթաքիայի նահանգների մի մասը, որը  «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկիչների վերջին բազան է։