Անցած ամիս նահատակվել է 59 պաղեստինցի
Սեպտեմբեր 04, 2022 07:57 Asia/Tehran
Պաղեստինյան լրատվամիջոցների վիճակագրության համաձայն՝ Սիոնիստական ռեժիմը ընդամենը մեկ ամսում (օգոստոս ամսին) 59 պաղեստինցի է սպանել Գազայում, Հորդանան գետի արևմտյան ափին և գրավյալ Երուսաղեմում։
Իրենց նպատակներին հասնելու համար սիոնիստներն ամեն օր հարձակվում են Պաղեստինի տարբեր տարածքների վրա և սպանում, վիրավորում կամ ձերբակալում պաղեստինցիներին։
Ըստ Arab48 կայքի՝ 2022 թվականի սկզբից մինչև օգոստոս, նահատակվել է 143 պաղեստինցի, իսկ օգոստոս ամսվա նահատակները կազմել են ընդհանուր թվի 41%-ը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio