Սիոնիստ զինվորները Ջենինում սպանել են պաղեստինցի երիտասարդի
Սեպտեմբեր 05, 2022 07:46 Asia/Tehran
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ջենինի Քաբաթիա քաղաքում սիոնիստ զինվորները սպանել են Մոհամմադ Զաքարնեին:
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ Թահիր Մոհամմադ Զաքարնեն հրազենային վնասվածք է ստացել գլխին և հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է ստացած վնասվածքներից։
Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Հեբրոն շրջանում իսրայելցի զինվորների կրակոցից մեկ պաղեստինցի երիտասարդ է սպանվել:
Պաղեստինյան լրատվամիջոցների վիճակագրության համաձայն՝ Սիոնիստական ռեժիմը վերջին մեկ ամսում Գազայում, Հորդանան գետի Հորդանան արևմտյան ափին և օկուպացված Երուսաղեմում սպանել է 59 պաղեստինցու։