Քարբալայում ավելացել է Իմամ Հոսեյնի Արբաինի ուխտավորների թիվը
Սեպտեմբեր 06, 2022 04:03 Asia/Tehran
Աշխարհի շիաների երրորդ իմամ Իմամ Հոսեյնի Արբայինին ընդառաջ, Քարբալայում ամեն պահ ավելանում է ուխտավորների թիվը:
Սեպտեմբերի 17-ի՝ աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրվա կապակցությամբ, նրա հավատարիմ ուղեկիցները գնում են Իրաքում գտնվող Քարբալայի անապատ՝ մասնակցելու Արբաինի արարողություններին:
Ուխտավորները Նաջաֆից ու Իրաքի այլ քաղաքներից երթով շարժվում են դեպի Քարբալայի անապատ:
Իրաքի Ալ-Նասիրիա և ուխտավորների ճանապարհին գտնվող այլ քաղաքների բնակիչները օրեր առաջ սկսում են պատրաստվել՝ ուխտավորներին ընդունելու համար: