5 միլիարդ դոլարի ներգրավում՝ Պարսից ծոցի հատուկ տարածաշրջանի զարգացման համար
Պարսից ծոցի հանքային և մետաղական արդյունաբերության հատուկ տնտեսական գոտու գործադիր տնօրենն ընդգծել է. «Վերջին տարիներին այս գոտին ներգրավել է մասնավոր հատվածի 5 միլիարդ դոլարի կապիտալ այս հատուկ գոտու զարգացման համար»։
Պարսից ծոցի հանքարդյունաբերության և մետաղական արդյունաբերության հատուկ տնտեսական գոտին գտնվում է Իրանի հարավային Բանդար Աբաս քաղաքի արևմուտքում:
Հասան Խալաջ Թեհրանին ասել է.-«Այժմ պողպատի, ալյումինի և նավթաքիմիական ոլորտների 20 հեղինակավոր ընկերություններ այս հատուկ տնտեսական գոտում կառուցում և տեղադրում են սարքավորումներ, նպատակ ունենալով շահագործման հանձնել տարբեր նախագծեր»։
Թեհրանին հավելել է.-«Այս տարածաշրջանում ակտիվ են ավելի քան 4,5 միլիարդ դոլարի ներդրում կատարած19 ընկերություններ, որոնք էական դեր ունեն հավելյալ արժեք ստեղծելու, ներքին շուկան մատակարարելու և արտահանման բարգավաճման գործում»։