Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստ զինվորների կողմից սպանվել է մի պաղեստինցի
Սեպտեմբեր 08, 2022 07:56 Asia/Tehran
Սիոնիստ զինվորները Հորդանան գետի արեւմտյան ափի կենտրոնում սպանել են մի պաղեստինցու:
Ըստ Palestine Al-Yum լրատվական կայքի՝ հինգշաբթի առավոտյան, Ռամալլահի հյուսիս-արևելքում գտնվող Բեյթին գյուղի մուտքի մոտ՝ Բեյթ Իլ անցակետի մոտակայքում, սիոնիստ զինվորները կրակել են Պաղեստինի քաղաքացու ուղղությամբ։
Տեղական աղբյուրները հայտնել են նաև այս անցակետում սիոնիստ զինվորների ներկայության մասին։
Չորեքշաբթի օրը սիոնիստական ուժերը Թուբաս նահանգի Ալ-Ֆարահ ճամբարում հրազենային կրակոցներից սպանել են 21-ամյա պաղեստինցի Յունես Ղասսանին։