Քարբալա տանող ճանապարհները լի են ուխտավորներով
Սեպտեմբեր 12, 2022 04:15 Asia/Tehran
Քարբալա տանող բոլոր ճանապարհները լի են ուխտավորներով, որոնք քայլում են դեպի աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի սրբավայր:
Սեպտեմբերի 17-ին Իրաքի Քարբալայի անապատում շիաների երրորդ իմամ Հոսեյնի ու նրա ուղեկիցների նահատակության քառանսօրյակն է՝ Արբաինը, որին մասնակցելու համար, միլիոնավոր ուխտավորներ երթով շարժվում են դեպի այդ տարածք:
Նաջաֆ-Քարբալա ճանապարհը Արբաինի ուխտավորների ամենակարևոր երթուղին է: Իմամ Ալիի սրբավայր այցելելուց հետո, ուխտավորները երթով շարժվում են դեպի Քարբալայում գտնվող իմամ Հոսեյնի սրբավայր:
Այսբազմամիլիոնանոց երթին մասնակցում են տղամարդիկ, կանայք, տարեցներ ու երեխաներ: