Իրաքում կանխվել է Արբաինի ուխտավորների դեմ ակզմակերպված ահաբեկչական գործողություն
Սեպտեմբեր 12, 2022 07:37 Asia/Tehran
Իարքի «Հաշդ ալ-Շաբի» կազմակերպությունը հայտարարել է, որ Սալահեդդին նահանգի Սամարա քաղաքի հարավում կանխվել է Արբաինի ուխտավորների դեմ կազմակերպված ահաբեկչական գործողություն:
Վերջին օրերին հայտարարվեց, որ «Հաշդ ալ-Շաբի» կազմակերպության 20000 ուժեր ապահովելու են իմամ Հոսեյնի Արբաինի արարողությանը մասնակցելու համար Իրաք ժամանած ուխտավորների անվտանոգւթյունը:
Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ Արբաինի արարողությունների ժամանակ անվտանգությունը պահպանելու համար ծախսելու է 4 միլիոն դոլար:
Հաղորդվում է, որ այս տարի Արբաինի արարողություններին մասնակցելու նպատակով Իրաք ժամանած ուխտավորների թիվը կազմել է 20 միլիոն: Արբաինն աշխարհում ամենամեծ թվով մասնակիցներ ունեցող կորնական արարողությունն է: