Սիրիայում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազաներից մեկում մի քանի պայթյուն է տեղի ունեցել
Սեպտեմբեր 15, 2022 03:27 Asia/Tehran
Չորեքշաբթի օրը ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիրիայում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազաներից մեկում մի քանի պայթյուն է տեղի ունեցել:
Sputnik լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայի արևելյան Դեյր Զոր նահանգում «Ալ-Օմար» նավթային հանքավայրի մոտ տեղակայված ամերիկյան ռազմաբազայից մի քանի պայթյունների ձայն է լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել:
։Գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն ընդգծելով, որ Սիրիայում ամերիկյան զինուժի ներկայությունն անօրինական է, ամերիկացիներցի պահանջել է անհապաղ լքել Սիրիան։