Արբաինի երթին այս տարի մասնակել է 21 միլիոն ուխտավոր
Իրաքի Քարբալայի նահանգապետը նշել է, որ այս տարվա Արբաինի արարողությունը պատմության ամենամեծ իրադարձությունն էր:
Սեպտեմբերի 17-ին Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակության քառասնօրյակն էր:
Հաղորդվում է, որ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 17-ի կեսօրը Քարբալա է մուտք գործել 21 միլիոն 198 հազար 640 մուխտավոր:
Անցյալ տարի Քարբալա քաղաք մուտք գործած ուխտավորների թիվը կազմել է 16 միլիոն, իսկ նախորդ տարի՝ 14 միլիոն։
Իրաքի Քարբալայի նահանգապետ Նասիֆ Ջասիմ ալ-Խաթաբին ասել է, որ այս տարի իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի միջոցառումն ամենամեծ արարողությունն է եղել մինչ օրս:
Իրաքի ներքին գործերի նախարար Ուսման Ալ-Ղանամին Արբայինի արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ անվտանգության ուժերը կանխել են խռովություն հրահրելու ջանքերը: