Արբաինի երթին այս տարի մասնակել է 21 միլիոն ուխտավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i182278-Արբաինի_երթին_այս_տարի_մասնակել_է_21_միլիոն_ուխտավոր
Իրաքի Քարբալայի նահանգապետը նշել է, որ այս տարվա Արբաինի արարողությունը պատմության ամենամեծ իրադարձությունն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2022 14:00 Asia/Tehran

Իրաքի Քարբալայի նահանգապետը նշել է, որ այս տարվա Արբաինի արարողությունը պատմության ամենամեծ իրադարձությունն էր:

Սեպտեմբերի 17-ին Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակության քառասնօրյակն  էր:

Հաղորդվում է, որ օգոստոսի 29-ից  սեպտեմբերի 17-ի  կեսօրը Քարբալա է մուտք գործել 21 միլիոն 198 հազար 640 մուխտավոր:

Անցյալ տարի Քարբալա քաղաք մուտք գործած ուխտավորների թիվը կազմել է 16 միլիոն, իսկ նախորդ տարի՝ 14 միլիոն։

Իրաքի Քարբալայի նահանգապետ Նասիֆ Ջասիմ ալ-Խաթաբին ասել է, որ այս տարի  իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի միջոցառումն ամենամեծ արարողությունն է եղել մինչ օրս:

Իրաքի ներքին գործերի նախարար Ուսման Ալ-Ղանամին Արբայինի արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ անվտանգության ուժերը կանխել են խռովություն հրահրելու  ջանքերը: