Մահացել է Արիե Գութը
Սեպտեմբեր 20, 2022 14:26 Asia/Tehran
Տարածված հաղորդումների համաձայն, օկուպացված Պաղեստինում մահացել է «Բազմամշակութայնության» միջազգային կենտրոնի տնօրենը:
Akhar.Az լրատվական կայքի փոխանցմամբ՝ մի շրջան քաղցկեղի հետ պայքարելուց հետո մահացել է հակաիրանական քարոզչական կայքերի ու ալիքների սեփականատեր, օկուպացված Պաղեստինում «Բազմամշակութայնության» միջազգային կենտրոնի տնօրեն և «Իսրայելում Ադրբեջանի տուն» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն սիոնիստ Արիե Գութը:
Գութը, ով տարածաշրջանում հատկապես Ադրբեջանում առաջ է տանում Սիոնիստական ռեժիմի շահերը, հայտնի էր իր հակաիրանական դիրքորոշումներով: