Իրաքում ամերիկացի զինվորների հրաձգության վարժությունների ժամանակ դեռահաս աղջիկ է մահացել
Աբուղորայբի շրջանում ամերիկացի զինվորների հրաձգության վարժությունների ժամանակ, զենքից արձակված գնդակից իրաքցի դեռահաս աղջիկ է մահացել:
15-ամյա Զեյնաբ Էսսամ Մաջեդ Ալ-Խազալին, որ գտնվում էր իր հոր ագարակում, սեպտեմբերի 19-ին մահացել է ամերիկացի զինվորականների զենքից արձակված գնդակից:
Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Թահա ալ-Ռաբիին ասել է.«Չնայած մի քանի օր անցել է Բաղդադի հյուսիս-արևմուտքում գտնվող Վիկտորիա բազայում տեղակայված ամերիկյան ուժերի կողմից իրականացված Զեյնաբ Էսամի սպանության դեպքից, սակայն ամերիկյան դեսպանատունը դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել այդ քայլի համար»:
Ալ-Ռաբիին այս հարցը համարել է Իրաքի ինքնիշխանության նկատմամբ անարգալից վերաբերմունքի և այս երկրի ժողովրդի արյունը թերագնահատելու վտանգավոր նշան։
Պատգամավորն Իրաքի կառավարությանը կոչ է արել համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկելով՝ պատժել այս հանցագործության մեղավորներին և ԱՄՆ-ի դեսպանին կանչել արտգործնախարարություն ու բողոքի նոտա փոխանցել նրան:
Այս գործով հետաքննություն անցկացնելու պահանջներից բացի, սոցցանցերում Ամերիկան-Զեյնաբին-սպանեց# հեշթեգը թրենդ է դարձել արաբ օգտատերերի կողմից:
Չնայած Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ ճակատամարտն ավարտվելու պատճառով ամերիկյան ռազմական ներկայությունը դադարեցնելու համար Բաղդադի և Վաշինգտոնի միջև ռազմավարական բանակցությունների մի քանի փուլերի անցկացմանը, ինչպես նաև այս երկրի խորհրդարանում բոլոր օտարերկրյա զինծառայողներին Իրաքի տարածքից արտաքսելու ծրագրի հաստատմանը, Միացյալ Նահանգները դեռևս խախտելով այդ որոշումը շարունակում է ներկա գտնվել Իրաքի տարածքում: