Թուրքական բանակը 2 ամսով դադարեցրել է Սիրիայի Ալ-Հասաքա քաղաքի ջրամատակարարումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i182582-Թուրքական_բանակը_2_ամսով_դադարեցրել_է_Սիրիայի_Ալ_Հասաքա_քաղաքի_ջրամատակարարումը
Սիրիայի Ալ-Հասաքայի ջրային կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ թուրքական օկուպացիոն բանակը երկու ամիս առաջ դադարեցրել է այս քաղաքի խմելու ջուրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2022 14:23 Asia/Tehran
  • Թուրքական բանակը 2 ամսով դադարեցրել է Սիրիայի Ալ-Հասաքա քաղաքի ջրամատակարարումը

Սիրիայի Ալ-Հասաքայի ջրային կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ թուրքական օկուպացիոն բանակը երկու ամիս առաջ դադարեցրել է այս քաղաքի խմելու ջուրը։

Թուրքական բանակի օկուպացիոն ուժերը և վարձկանները շուրջ երկու ամիս դադարեցրել են խմելու ջրի մատակարարումը Սիրիայի Ալ-Հասաքա քաղաքի և Ալուք կայարանից ջրատարի երկայնքով գտնվող բնակելի համալիրների համար: Ջրի բացակայության պատճառով տուժվում են երկու միլիոն քաղաքացի:

Սիրիական պաշտոնական Սանա լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ալ-Հասաքայի խմելու ջրի կազմակերպության ղեկավար Մահմուդ Աքելեհն ասել է, որ Ալ-Հասաքա քաղաքի և ջրատարի երկայնքով կառուցված բնակելի համալիրների ջրամատակարարումը 55 օր  դադարեցված է: Ջրատարն ու Ալուք կայանը սնուցող խողովակաշարը ժամանակ առ ժամանակ ենթարկվում են գրոհի և վնասվում։