Իրաքում վերջնական համաձայնություն է կայացել կառավարության ձևավորման վերաբերյալ
Իրաքի ազգային իմաստության շարժման քաղբյուրոյի անդամը հայտարարել է, որ սուննիների, շիաների և քրդերի միջև վերջնական համաձայնություն է կայացել «կառավարության ձևավորում» կոալիցիայի վերաբերյալ, և վարչապետի թեկնածուն ներկայացրել է իր ծրագրերը:
Al-Sumaria News-ի հաղորդմամբ՝ Ֆադի Ալ-Շամմարին կիրակի օրը Twitter-ում գրել է. «Կառավարություն կազմելու համար կոալիցիայի ձևավորման վերջնական համաձայնագիրը ստորագրել են կոալիցիայի անդամները, որոնք բաղկացած են համակարգող շրջանակներից՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունից, Քուրդիստանի ազգային միությունից, Ալ-Սիյադե կոալիցիայի, Բաբելոն և Ազամ կոալիցիայից։
Ըստ համաձայնագրի կետերից մեկի՝ կոալիցիայի առաջադրած վարչապետի թեկնածուն Մուհամեդ Շիա ալ-Սուդանին է։
Կոալիցիայի անդամները համաձայնել են բանակցություններ չվարել Սադր շարժման հետ, քանի որ վերջինս մերժել է բանակցությունների առաջարկը։
Իրաքի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 10-ին, սակայն խորհրդարանում ներկա խմբերը, կուսակցություններն ու խմբակցությունները քաղաքական տարաձայնությունների պատճառով, 11 ամիս անց դեռ չեն կարողացել կառավարություն ձևավորել: