Իրաքում վերջնական համաձայնություն է կայացել կառավարության ձևավորման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i182812-Իրաքում_վերջնական_համաձայնություն_է_կայացել_կառավարության_ձևավորման_վերաբերյալ
Իրաքի ազգային իմաստության շարժման քաղբյուրոյի անդամը հայտարարել է, որ սուննիների, շիաների և քրդերի միջև վերջնական համաձայնություն է կայացել «կառավարության ձևավորում» կոալիցիայի վերաբերյալ, և վարչապետի թեկնածուն ներկայացրել է իր ծրագրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2022 04:29 Asia/Tehran
  • Իրաքում վերջնական համաձայնություն է կայացել կառավարության ձևավորման վերաբերյալ

Իրաքի ազգային իմաստության շարժման քաղբյուրոյի անդամը հայտարարել է, որ սուննիների, շիաների և քրդերի միջև վերջնական համաձայնություն է կայացել «կառավարության ձևավորում» կոալիցիայի վերաբերյալ, և վարչապետի թեկնածուն ներկայացրել է իր ծրագրերը:

Al-Sumaria News-ի հաղորդմամբ՝  Ֆադի Ալ-Շամմարին  կիրակի օրը Twitter-ում գրել է. «Կառավարություն կազմելու համար կոալիցիայի ձևավորման վերջնական համաձայնագիրը ստորագրել են կոալիցիայի անդամները, որոնք բաղկացած են համակարգող շրջանակներից՝ Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցությունից, Քուրդիստանի ազգային միությունից, Ալ-Սիյադե կոալիցիայի, Բաբելոն և Ազամ կոալիցիայից։

Ըստ համաձայնագրի կետերից մեկի՝ կոալիցիայի առաջադրած վարչապետի թեկնածուն Մուհամեդ Շիա ալ-Սուդանին է։

Կոալիցիայի անդամները  համաձայնել են բանակցություններ չվարել Սադր շարժման հետ, քանի որ  վերջինս մերժել է բանակցությունների առաջարկը։

Իրաքի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 10-ին, սակայն խորհրդարանում ներկա խմբերը, կուսակցություններն ու խմբակցությունները քաղաքական տարաձայնությունների պատճառով, 11 ամիս անց դեռ չեն կարողացել  կառավարություն ձևավորել: