Դիմադրության խմբեր. Դիմադրությունը պատրաստ է արձագանքել Ալ-Աղսա մզկիթի կոչին
Պաղեստինյան դիմադրության խմբերը, ի պատասխան ծայրահեղական սիոնիստների՝ Ալ-Աղսա մզկիթի վրա երկրորդ օրն անընդմեջ շարունակվող հարձակմանը, հայտարարեցին, որ դիմադրությունը լիովին պատրաստ է արձագանքել Ալ-Աղսա մզկիթի կոչին։
Երեքշաբթի օրը, տասնյակ սիոնիստ ավանաբնակներ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա: Այս հարձակման ժամանակ սիոնիստները խմբով մտել են Ալ-Աղսա մզկիթ և Սիոնիստական ռեժիմի զինվորականների հզոր աջակցությամբ իրականացրել են ռասիստական և սադրիչ գործողություններ:
Երկուշաբթի օրը նույնպես մի խումբ սիոնիստ ավանաբնակներ Սիոնիստ զորայինների հովանավորությամբ և հրեական տարեմուտի պատրվակով հարձակվել են գրավյալ Ղոդս քաղաքի Ալ-Աղսա մզկիթի վրա:
«Պաղեստին Ալ-Յում» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, դիմադրության խմբերը երեքշաբթի օրը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Պաղեստինի բոլոր խավերին ու խմբավորումներին պաշտպանել Ալ-Աղսա մզկիթը բոլոր հնարավոր միջոցներով:
Դիմադրության խմբերը նաև Սիոնիստական ռեժիմի հետ փոխզիջման գնացած արաբական երկրներին կոչ են արել դադարեցնել հարաբերությունները ռեժիմի հետ, որովհետև այս քայլը խրախուսել է Թել Ավիվին՝ ուժեղացնել իր ագրեսիան պաղեստինցիների և վերջիններիս սրբավայրերի դեմ:
Այս հայտարարության մեկ այլ հատվածում այս խմբերը դատապարտել են Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի շնորհավորական ուղերձը Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցին և այդ գործողությունը որակել որպես դավաճանություն՝ ուղղված դիմադրության և պաղեստինցիների պայքարին։
Մյուս կողմից, պաղեստինցի երիտասարդները կարգախոսներ են վանկարկում Ալ-Աղսա մզկիթի Ալ-Ղաբլի մզկիթում սիոնիստ ավանաբնակների հարձակման դեմ, իսկ օկուպացիոն ուժերը խիստ միջոցներ են ձեռնարկել և թույլ չեն տվել պաղեստինցի քաղաքացիներին Բաբ Ալ-Ասբաթի ճանապարհով Ալ-Աղսա մզկիթ հասնել: