Իսրայելական թերթը ներկայացրել է Իրանում անկարգությունների սիոնիստ առաջնորդին
Սիոնիստական թերթը խոստովանել է, որ սիոնիստ Էլհամ Յաղուբյանը, որը հրեա է և բնակվում է ԱՄՆ-ում, եղել է Իրանում վերջին անկարգությունների համակարգման պատասխանատուներից մեկը։
Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, սիոնիստական «Մաարիվ» թերթը հայտարարել է.«Էլհամ Յաղուբյանը, ով ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող իրանցի հրեա է և տարիներ շարունակ վերապատրաստվել է Մոսադի և ԿՀՎ-ի հարաբերությունները Իրանի ներքին վարձկանների հետ պահպանելու համար, պատասխանատու է Իրանում վերջին անկարգությունների համակարգման համար»:
Սիոնիստական «Մաարիվ» թերթը գրել է, որ Էլհամ Յաղուբյանը ծագումով ամերիկացի հրեա է, ով ստանձնել է ԱՄՆ-ից Իրանում կանանց ապստամբությունը համակարգելու պատասխանատվությունը:
Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները խոստովանել են, որ իրենք ուշադրությամբ հետևում են Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և բացահայտորեն հայտնում են ռեժիմի անվտանգության կառույցների հուսահատությունն ու հոռետեսությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում փոփոխություններ մտցնելու հարցում այս ցույցերի հնարավոր հաջողության վերաբերյալ:
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները խոստովանում են, որ Իրանին հաջողվել է զսպել անկարգությունները, և որ բողոքի ցույցերի մասնակիցների թիվը նվազել է, և ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն են անցել։