Լիբանանի խորհրդարանը ձախողել է նոր նախագահ ընտրելու հարցում
Սեպտեմբեր 29, 2022 15:02 Asia/Tehran
Լիբանանի խորհրդարանին չհաջողվեց նոր նախագահ ընտրել:
Հղում անելով Լիբանանյան լրատվամիջոցներին, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է,որ քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի 128 պատգամավորներից 122-ը, որոնցից 63-ը կողմ քվեարկեց:
Քվեարկությունն ավարտվել է՝ չնշելով նախագահին ընտրելու հաջորդ նստաշրջանի ամսաթիվը, մինչդեռ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին ասել է, որ հաջորդ քվեարկության օրը կնշանակվի ավելի ուշ:
Լիբանանի նախագահի թեկնածուները քվեարկության առաջին փուլում պետք է ստանան 128 պատգամավորներից բաղկացած խորհրդարանի երկու երրորդի կողմ ձայները:
Միշել Աունի նախագահության վեցամյա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 31-ին։