Նեթանյահու. Լապիդը հանձնվել է Սեյեդ Հասան Նասրալլահին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i183406-Նեթանյահու._Լապիդը_հանձնվել_է_Սեյեդ_Հասան_Նասրալլահին
Պաղեստինի և Լիբանանի միջև ծովային սահմանների սահմանազատման նախագծի ստորագրման ժամկետի մոտենալու մասին լուրի հրապարակումից հետո, Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետը հայտարարել է, որ ռեժիմի ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդն այս հարցում զիջել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2022 07:24 Asia/Tehran
  • Նեթանյահու. Լապիդը հանձնվել է Սեյեդ Հասան Նասրալլահին

Պաղեստինի և Լիբանանի միջև ծովային սահմանների սահմանազատման նախագծի ստորագրման ժամկետի մոտենալու մասին լուրի հրապարակումից հետո, Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետը հայտարարել է, որ ռեժիմի ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդն այս հարցում զիջել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին:

Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Լապիդը խայտառակ կերպով հանձնվել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին և առանց Քնեսեթի քննարկման, գազային  խոշոր հանք է հանձնել Լիբանանի Հեզբոլլահին: 

Ավելի վաղ, ռեժիմի  ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել էր, որ ամերիկացի Ամոս Հոքշտեյինի միջնորդությամբ կայացած անուղղակի բանակցությունների ընթացքում, Լիբանանն ու Սիոնիստական ​​ռեժիմը համաձայնության են եկել Պաղեստինի և Լիբանանի միջև ծովային սահմանների սահմանազատման շուրջ:

Վերջին երեք օրերի զարգացումների կապակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները  գրել են, որ ծովային սահմանները գծելու բանակցություններում  Նասրալլահը հաղթել է բանականության և տեղեկացվածության ճակատամարտում: