Նեթանյահու. Լապիդը հանձնվել է Սեյեդ Հասան Նասրալլահին
Պաղեստինի և Լիբանանի միջև ծովային սահմանների սահմանազատման նախագծի ստորագրման ժամկետի մոտենալու մասին լուրի հրապարակումից հետո, Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետը հայտարարել է, որ ռեժիմի ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդն այս հարցում զիջել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին:
Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Լապիդը խայտառակ կերպով հանձնվել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին և առանց Քնեսեթի քննարկման, գազային խոշոր հանք է հանձնել Լիբանանի Հեզբոլլահին:
Ավելի վաղ, ռեժիմի ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել էր, որ ամերիկացի Ամոս Հոքշտեյինի միջնորդությամբ կայացած անուղղակի բանակցությունների ընթացքում, Լիբանանն ու Սիոնիստական ռեժիմը համաձայնության են եկել Պաղեստինի և Լիբանանի միջև ծովային սահմանների սահմանազատման շուրջ:
Վերջին երեք օրերի զարգացումների կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները գրել են, որ ծովային սահմանները գծելու բանակցություններում Նասրալլահը հաղթել է բանականության և տեղեկացվածության ճակատամարտում: