Ռամալլահում նահատակվել է երկու պաղեստինցի երիտասարդ
Հոկտեմբեր 03, 2022 08:51 Asia/Tehran
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են Ռամալլահում երկու պաղեստինցիների նահատակության մասին, որոնք գնդակահարվել են Երուսաղեմն օկուպացրած ուժերի կողմից:
Palestine Al-Yum կայքի հաղորդմամբ՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահի մերձակայքում գտնվող Ալ-Ջալզուն ճամբարում սիոնիստներին մեքենայով դարանակալելու փորձի պատրվակով, իսրայելական զինուժը սպանել է երկու պաղեստինցու և վիրավորել ևս մեկին:
Սիոնիստական բանակի ռադիոն հաղորդել է, որ սիոնիստ զինվորները կրակել են պաղեստինցի երիտասարդներին տեղափոխող մեքենայի ուղղությամբ, երբ վերջիններս փորձում էին վրաերթի ենթարկել իսրայելցի զինվորների խմբին:
Զոհերի հարազատները հայտնել են, որ իսրայելցիները նրանց մարմինները չեն հանձնել իրենց: