Սաուդյան կոալիցիայի հարձակումները շարունակվում են Եմենի ալ-Հոդեյդա քաղաքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i183496-Սաուդյան_կոալիցիայի_հարձակումները_շարունակվում_են_Եմենի_ալ_Հոդեյդա_քաղաքի_վրա
Սաուդյան կոալիցիայի ուժերը թիրախավորել են ալ- Հոդեյդա նահանգի շրջանները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2022 13:06 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայի հարձակումները շարունակվում են Եմենի ալ-Հոդեյդա քաղաքի վրա

Սաուդյան կոալիցիայի ուժերը թիրախավորել են ալ- Հոդեյդա նահանգի շրջանները։

«Ալ Մասիրա» լրատվական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Եմենի բանակը և Հոդեյդա նահանգի ժողովրդական կոմիտեները երեքշաբթի օրը հայտարարել են, որ սաուդյան կոալիցիայի հետախուզական և լրտեսական անօդաչու թռչող  սարքերը ներխուժել են Ալ-Ջաբալիա շրջանի երկինք և պարեկություն են  իրականացրել:

Համաձայն այս հաղորդման՝ սաուդյան կոալիցիայի հրետանին թիրախավորել է ալ- Հոդեյդա նահանգի Հայս քաղաքի տարածքները։

Ավելի վաղ Եմենի բանակցային թիմի ղեկավար Մոհամմեդ Աբդոլսալամն ասել էր, որ Եմենի բանակցային թիմը կարևորում  է Եմենի ժողովրդի արդար իրավունքը և ագրեսոր երկրներին պատասխանատու է համարում հրադադարի տապալման համար։

Եմենում ՄԱԿ-ի  վերահսկողությամբ  զինադադարը հաստատվել էր ապրիլի 2-ին երկու ամսով, այնուհետ  երկարաձգվել  էր: Այն ավարտվել կիրակի հոկտեմբերի 2-ին: