Սաուդյան ագրեսոր կոալիցիան կալանել է Եմենի վառելիքով բեռնված նավը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i183624-Սաուդյան_ագրեսոր_կոալիցիան_կալանել_է_Եմենի_վառելիքով_բեռնված_նավը
Սաուդյան ագրեսոր կոալիցիան կալանել է եմենի վառելիքով բեռնված նավը և թույլ չի տվել շարժվել դեպի Հոդեյդա նավահանգիստ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2022 14:31 Asia/Tehran
  • Սաուդյան ագրեսոր կոալիցիան կալանել  է Եմենի վառելիքով բեռնված նավը

Սաուդյան ագրեսոր կոալիցիան կալանել է եմենի վառելիքով բեռնված նավը և թույլ չի տվել շարժվել դեպի Հոդեյդա նավահանգիստ։

Ալ-Մասիրա հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Եմենի նավթընկերության խոսնակ Էսսամ ալ-Մոթեվաքելը հայտարարել է.«ԱՄՆ-ի գլխավորած Սաուդյան կոալիցիան կալանել է Եմենի վառելիքով բեռնված նավը, չնայած որ այն ստուգվել  և  ՄԱԿ-ի կողմից մուտքի թույլտվություն էր ստացել»:

Ալ-Մոթեվաքելն ասել է. «Կալանված նավը դեռևս գտնվում էր ժամանակավոր զինադադարի սկզբունքների շրջանակներում, սակայն այն զերծ չի մնացել շրջափակման խոչընդոտներից և ճնշող սահմանափակումներից»։

Եմենի նավթընկերության խոսնակն Սաուդյան կոալիցիային և ՄԱԿ-ին  է համարել այդ քայլի հետեւանքների պատասխանատուն: