Սիոնիստ զինվորները հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i183644-Սիոնիստ_զինվորները_հարձակվել_են_Հորդանան_գետի_արևմտյան_ափի_բնակիչների_վրա
Չորեքշաբթի օրը Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի զինվորները հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի Ալ-Խալիլ քաղաքի բնակիչների վրա՝ վիրավորելով մի քանի պաղեստինցիների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2022 03:40 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորները հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների վրա

Չորեքշաբթի օրը Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի զինվորները հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի Ալ-Խալիլ քաղաքի բնակիչների վրա՝ վիրավորելով մի քանի պաղեստինցիների։

Ռեժիմի տարծամոլական քաղաքականության շրջանակներում, զինվորներն ամեն օր հարձակվում են տարբեր բնակավայրերի բնակիչների վրա և սպանում, վիրավորում կամ ձերբակալում նրանց:

Iran Press-ի հաղորդմամբ՝ պաղեստինյան աղբյուրները հայտարարել են, որ  հարձակման ժամանակ սիոնիստները ձայնային ռումբեր և արցունքաբեր գազ են կիրառել պաղեստինցիների դեմ։

Սիոնիստ ավանաբնակները նույնպես Բեթ Յամ բնակավայրում ծեծել են 4 պաղեստինցիների:

Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմն ավելի քան 7 տասնամյակ ոտնահարում է պաղեստինցիների իրավունքները։ Այս ընթացքում ռեժիմը պաղեստինցիների նկատմամբ իրականացրել է ամենադաժան հանցագործությունները։