Իրաքի վարչապետ. Քաղաքական ճգնաժամի լուծումը երկխոսությունն է
Հոկտեմբեր 07, 2022 07:48 Asia/Tehran
Իրաքի վարչապետն ասել է, որ այս երկրում ներկայի քաղաքական ճգնաժամի լուծումը բանակցությունների սեղանին վերադառնալը և տարաձայնությունները մի կողմ դնելն է՝ լիակատար ազնվությամբ ու վստահությամբ։
Ըստ «Ալ Ֆորաթ-Նյուզ»-ի՝ Իրաքի վարչապետ Մոստաֆա Ալ-Քազեմին հինգշաբթի օրը հայտարարել է, որ երկրին կառավարություն և բյուջե է պետք, և դրանց երկար բացակայությունն անընդունելի է։
Ալ-Քազեմին ասել է, որ չնայած քաղաքական և տնտեսական ծանր պայմաններին և բյուջեի սղությանը, կառավարությունը հաստատակամ է եղել և հաղթահարել է բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ և շարունակում է այդ ուղին։