Սիոնիստ զինվորները սպանել են պաղեստինցի նորածնի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i184238-Սիոնիստ_զինվորները_սպանել_են_պաղեստինցի_նորածնի
Ալ Ահդ գործակալության հաղորդմամբ՝ պաղեստինցի մանուկը նահատակվել է բռնազավթված Երուսաղեմի Քաֆր Աքաբ շրջանում սիոնիստ զինվորների կողմից արցունքաբեր գազի կիրառումից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 04:53 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորները սպանել են պաղեստինցի նորածնի

Ալ Ահդ գործակալության հաղորդմամբ՝ պաղեստինցի մանուկը նահատակվել է բռնազավթված Երուսաղեմի Քաֆր Աքաբ շրջանում սիոնիստ զինվորների կողմից արցունքաբեր գազի կիրառումից հետո:

Երկուշաբթի օրը Ջենինում  իրականացված հարձակման ժամանակ սիոնսիտների կրակոցներից  նույնպես նահատակվել էր մի պաղեստինցի դեռահաս:

Վերջին շաբաթներին սիոնիստական ​​բանակը ակտիվացրել է իր ռազմական գործողությունները Հորդանան գետի արևմտյան ափի, հատկապես՝ Ջենին և Նաբլուս  շրջանների դեմ: Վերլուծաբանները կարծում են, որ այդ միջոցները ձեռնարկվում են Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինյան ինթիֆադան կանխելու նպատակով, ինչը անհանգստացրել է բազմաթիվ սիոնիստական ​​շրջանակների։