Սիոնիստ զինվորները սպանել են պաղեստինցի նորածնի
Հոկտեմբեր 13, 2022 04:53 Asia/Tehran
Ալ Ահդ գործակալության հաղորդմամբ՝ պաղեստինցի մանուկը նահատակվել է բռնազավթված Երուսաղեմի Քաֆր Աքաբ շրջանում սիոնիստ զինվորների կողմից արցունքաբեր գազի կիրառումից հետո:
Երկուշաբթի օրը Ջենինում իրականացված հարձակման ժամանակ սիոնսիտների կրակոցներից նույնպես նահատակվել էր մի պաղեստինցի դեռահաս:
Վերջին շաբաթներին սիոնիստական բանակը ակտիվացրել է իր ռազմական գործողությունները Հորդանան գետի արևմտյան ափի, հատկապես՝ Ջենին և Նաբլուս շրջանների դեմ: Վերլուծաբանները կարծում են, որ այդ միջոցները ձեռնարկվում են Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինյան ինթիֆադան կանխելու նպատակով, ինչը անհանգստացրել է բազմաթիվ սիոնիստական շրջանակների։