Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Պալմիրայում իրականացվող հնագիտական պեղումներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i18439-Հայաստանը_պատրաստակամություն_է_հայտնել_մասնակցել_Պալմիրայում_իրականացվող_հնագիտական_պեղումներին
Դամասկոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության նամակը, որում նախարարը պատրաստակամություն է հայտնում հնագիտության ոլորտի փորձագետներ ուղարկել Սիրիա` պատմական Պալմիրա քաղաքի հնագիտական պեղումներին մասնակցելու նպատակով: Հաղորդում է aranews.org-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2016 14:20 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Պալմիրայում իրականացվող հնագիտական պեղումներին

Դամասկոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության նամակը, որում նախարարը պատրաստակամություն է հայտնում հնագիտության ոլորտի փորձագետներ ուղարկել Սիրիա` պատմական Պալմիրա քաղաքի հնագիտական պեղումներին մասնակցելու նպատակով: Հաղորդում է aranews.org-ը:

Նախարարի նամակում մասնավորապես նշված է. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այս պատմական քաղաքի վերակենդանացման և վերականգնման պատասխանատվությունն ընկած է նաև միջազգային հանրության ուսերին»: Հիշեցնենք, որ սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ վերականգնել է Պալմիրա քաղաքի վերահսկողությունը, որn ամիսներ շարունակ եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ և մասնակիորեն տուժել ծայրահեղականների ավերածություններից: Հնագիտության ոլորտի մասնագետների պնդմամբ Իսլամական պետության գրոհայինների կողմից Սիրիայի և Իրաքի մշակութային կոթողների ավերումը համաշխարհային պատմության վերջին տասնամյակների խոշորագույն աղետներից է:

Ankakh.com

24/5/2016