Նաբլոսի վրա սիոնիստ զինվորների հարձակման ժամանակ զոհվել է մի երիտասարդ պաղեստինցի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i184412-Նաբլոսի_վրա_սիոնիստ_զինվորների_հարձակման_ժամանակ_զոհվել_է_մի_երիտասարդ_պաղեստինցի
Սիոնիստ զինվորները Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլա քաղաքի մոտ սպանել են պաղեստինցի երիտասարդի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2022 05:07 Asia/Tehran
  • Նաբլոսի վրա սիոնիստ զինվորների հարձակման ժամանակ զոհվել է մի երիտասարդ պաղեստինցի

Սիոնիստ զինվորները Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլա քաղաքի մոտ սպանել են պաղեստինցի երիտասարդի։

Պաղեստինյան Վաֆա պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 23-ամյա  Քայս Իմադ Շուջեյեն  սպանվել է Երուսաղեմն օկուպացրած ուժերի կողմից՝  Ալ-Ջալզուն ճամբարի մոտ։ .

Գործակալությունը հավելել է, որ զինվորները երիտասարդի մարմինը չեն փոխանցել հարազատներին: Հաղորդվել է նաև Ալ-Դահիյա բնակավայրի վրա սիոնիստ զինվորների հարձկաման մասին:

Պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպությունը նույնպես ուրբաթ օրը հայտարարել է, որ Նաբլուսում իսրայելական զորքերի և պաղեստինցիների միջև բախումների հետևանքով 66 պաղեստինցի է վիրավորվել։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է փրկարար բժշկի նահատակության մասին, ով ուրբաթ օրը գլխից վիրավորվել էր Ջենինի պետական ​​հիվանդանոցի մոտ:

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է, որ անպատասխան չի թողնի Ջենինում սիոնիստների իրականացրած ոճրագործությունը։