Նաբլոսի վրա սիոնիստ զինվորների հարձակման ժամանակ զոհվել է մի երիտասարդ պաղեստինցի
Սիոնիստ զինվորները Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլա քաղաքի մոտ սպանել են պաղեստինցի երիտասարդի։
Պաղեստինյան Վաֆա պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 23-ամյա Քայս Իմադ Շուջեյեն սպանվել է Երուսաղեմն օկուպացրած ուժերի կողմից՝ Ալ-Ջալզուն ճամբարի մոտ։ .
Գործակալությունը հավելել է, որ զինվորները երիտասարդի մարմինը չեն փոխանցել հարազատներին: Հաղորդվել է նաև Ալ-Դահիյա բնակավայրի վրա սիոնիստ զինվորների հարձկաման մասին:
Պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպությունը նույնպես ուրբաթ օրը հայտարարել է, որ Նաբլուսում իսրայելական զորքերի և պաղեստինցիների միջև բախումների հետևանքով 66 պաղեստինցի է վիրավորվել։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է փրկարար բժշկի նահատակության մասին, ով ուրբաթ օրը գլխից վիրավորվել էր Ջենինի պետական հիվանդանոցի մոտ:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է, որ անպատասխան չի թողնի Ջենինում սիոնիստների իրականացրած ոճրագործությունը։