Հաքերները մուտք են գործել Իսրայելի ռեժիմի անվտանգության համակարգ
Մուտք գործելով օկուպացված տարածքների բնակելի թաղամասերում և հասարակական վայրերում տեղադրված տեսահսկման տեսախցիկներ, հաքերները հերթական անգամ մարտահրավեր են նետել Իսրայելի ռեժիմի անվտանգության համակարգին:
«Խալիջ ալ-Ջադիդ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը, «Ղոդսի հաքերներ» խումբը տեսանյութ է հրապարակել օկուպացված Ղոդս, Հայֆա, Սաֆեդ և Թել Ավիվ քաղաքների տարածքների, տների և օբյեկտների պատկերներով, որոնք ձեռք են բերվել այդ վայրերի տեսահսկման սարքեր մուտք գործելուց հետո։
Այս տեսանյութում ցուցադրվում է օկուպացված Պաղեստինի տարածքների միաժամանակ մի քանի տարածք: Տեսանյութի վրա գրված եղել նաև արաբերեն և եբրայերեն եզուներով «Նրանք բոլորը մեր վերահսկողության տակ են» և։«Ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է (Ալ-Աղսա մզկիթ)» նախադասությունները:
Տեսանյութի հետին պլանում տեղադրված է եղել Ալ-Աղսա մզկիթի լուսանկարը, որի վրա գրված է եղել «Ապագան մեծ է» (հաջորդ հարվածն ավելի մեծ կլինի) նախադասությունը: