Սիրիական բանակն ամերիկյան ռազմական շարասյանը ստիպել է հետ վերադառնալ Հասաքայի ճանապարհից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i184984-Սիրիական_բանակն_ամերիկյան_ռազմական_շարասյանը_ստիպել_է_հետ_վերադառնալ_Հասաքայի_ճանապարհից
Սիրիական բանակի ուժերը Հասաքայի արվարձաններից դուրս են մղել ամերիկյան ռազմական շարասյունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2022 05:48 Asia/Tehran
  • Սիրիական բանակն ամերիկյան ռազմական շարասյանը ստիպել է հետ վերադառնալ Հասաքայի ճանապարհից

Սիրիական բանակի ուժերը Հասաքայի արվարձաններից դուրս են մղել ամերիկյան ռազմական շարասյունը։

Սիրիական բանակի ուժերը ստիպել են ամերիկյան ռազմական շարասյանը հետ վերադառնալ Ալ-Հասաքա նահանգի Թալ Թամր շրջանի Թալ-Լաբան և Ում ալ-Խեյր գյուղերի ճանապարհից:

Ամերիկյան շարասյունը բաղկացած է եղել հինգ ռազմական զրահամեքենայից:

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն ավելի վաղ ընդգծել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից Սիրիայի մի մասի օկուպացիան, ի լրումն Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի կողմից Գոլանի շարունակական օկուպացման և այդ ռեժիմի կողմից սիրիական հողերի վրա կրկնվող հարձակումների, Սիրիայի ինքնիշխանությունը և միջազգային օրենքներ  և ՄԱԿ-ի  կանոնադրության խախտում է և սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը։

Սիրիայի ԱԳ նախարարը խնդրել է ՄԱԿ-ին  կատարել այս կապակցությամբ իր պարտականությունը՝ կազմակերպության  կանոնադրության մեջ պարունակվող կետերին համապատասխան։