Սիրիական բանակն ամերիկյան ռազմական շարասյանը ստիպել է հետ վերադառնալ Հասաքայի ճանապարհից
Սիրիական բանակի ուժերը Հասաքայի արվարձաններից դուրս են մղել ամերիկյան ռազմական շարասյունը։
Սիրիական բանակի ուժերը ստիպել են ամերիկյան ռազմական շարասյանը հետ վերադառնալ Ալ-Հասաքա նահանգի Թալ Թամր շրջանի Թալ-Լաբան և Ում ալ-Խեյր գյուղերի ճանապարհից:
Ամերիկյան շարասյունը բաղկացած է եղել հինգ ռազմական զրահամեքենայից:
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն ավելի վաղ ընդգծել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից Սիրիայի մի մասի օկուպացիան, ի լրումն Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի կողմից Գոլանի շարունակական օկուպացման և այդ ռեժիմի կողմից սիրիական հողերի վրա կրկնվող հարձակումների, Սիրիայի ինքնիշխանությունը և միջազգային օրենքներ և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է և սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը։
Սիրիայի ԱԳ նախարարը խնդրել է ՄԱԿ-ին կատարել այս կապակցությամբ իր պարտականությունը՝ կազմակերպության կանոնադրության մեջ պարունակվող կետերին համապատասխան։