Իսրայելը կանխել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մուտքը բռնագրավված տարածքներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i185146-Իսրայելը_կանխել_է_ՄԱԿ_ի_դիտորդական_առաքելության_մուտքը_բռնագրավված_տարածքներ
ՄԱԿ-ի Միջազգային քննչական կոմիտեն ափսոսանք է հայտնել Իսրայելի կողմից դիտորդական առաքելության անդամների մուտքը գրավյալ տարածքներ և Պաղեստինի ինքնավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ թույլ չտալու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2022 07:01 Asia/Tehran
  • Իսրայելը կանխել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մուտքը բռնագրավված տարածքներ

ՄԱԿ-ի Միջազգային քննչական կոմիտեն ափսոսանք է հայտնել Իսրայելի կողմից դիտորդական առաքելության անդամների մուտքը գրավյալ տարածքներ և Պաղեստինի ինքնավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ թույլ չտալու համար։

Հորդանանի «Ալ-Մալքե» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Անկախ միջազգային հետաքննական կոմիտեն կիրակի օրը հայտարարել է, որ թեև իսրայելական ռեժիմի ուժերը 2005 թվականին դուրս են եկել Գազայի հատվածից, սակայն ռեժիմը շարունակում է իր բռնազավթիչ քաղաքականությունը:

Կոմիտեն իր զեկույցում հայտարարել է, որ 2007 թվականից Գազայի հատվածը գտնվում է Սիոնիստական ​​ռեժիմի շրջափակման մեջ և մարդկանց ու ապրանքների տեղաշարժը սահմանափակված է:   

Ըստ այդ զեկույցի՝ Իսրայելի ռեժիմը վերահսկում է Գազայի հատվածի  օդային տարածքը, տարածքային ջրերը, ցամաքային անցումները, քաղաքացիական, ներառյալ՝ ջրի և էլեկտրաէներգիայի  ենթակառուցվածքները և կառավարության հիմնական գործառույթները, այդ թվում՝  Պաղեստինի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակը:

Անցյալ տարի Սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հոկտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պատռեց այս կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի տարեկան զեկույցը և հայտարարեց, որ դրա տեղն աղբամանում է: