Կոռուպցիոն գործերը Նեթանյահուին հետապնդում են մինչև ընտրությունների ավարտը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i185250-Կոռուպցիոն_գործերը_Նեթանյահուին_հետապնդում_են_մինչև_ընտրությունների_ավարտը
Նեթանյահուի կոռուպցիոն դատական գործերը շարունակում են հետապնդել աջակողմյան «Լիքուդ» կուսակցության ղեկավարին, մինչդեռ սիոնիստական ​​խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը հինգ օր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2022 14:36 Asia/Tehran
  • Կոռուպցիոն գործերը Նեթանյահուին հետապնդում են մինչև ընտրությունների ավարտը

Նեթանյահուի կոռուպցիոն դատական գործերը շարունակում են հետապնդել աջակողմյան «Լիքուդ» կուսակցության ղեկավարին, մինչդեռ սիոնիստական ​​խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը հինգ օր։

Նեթանյահուն մեղադրվում է ֆինանսական կոռուպցիայի մեջ, և այժմ նրա վերաբերյալ դատական ​​հետաքննության գործընթացը շարունակվում է։ Նեթանյահուն նախկինում 16-րդ  անգամ հարցաքննվել էր վերջին 3 տարվա ընթացքում՝ կառավարության կոռուպցիոն դատական գործերի պատճառով։

Երեքշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը հայտարարել է, որ նախատեսված է «Լիքուդ» կուսակցության ղեկավար «Բենիամին Նեթանյահույի» դատավարությունն անցկացնել մի օր նախքան պառլամենտի 25-րդ նստաշրջանի ընտրությունների անցկացումը: Դատական նիստի ընթացքում Վարորդ Յունաթան Հասոնը և Նեթանյահուի հատուկ հանդիպումների մենեջեր Առնոն Միլթշինը վկայություն կտան այն անձնական օգուտների մասին, որ Նեթանյահուն ձեռք է բերել հարուստներից, գործարարներից և հայտնի մարդկանցից, որը հայտնի է որպես «1000-ի դատական գործ»։

Ըստ օկուպացված տարածքներում անցկացված հարցումների՝ Իսրայելի ռեժիմի խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ մրցակցությունը «Բենիամին Նեթանյահու» և «Յաիր Լապիդ և Բենի Գանց» ճամբարների միջև շարունակվում է, և փորձագետները կարծում են, որ այս իրավիճակով, ընտրություններից հետո շարունակվելու է  այս ռեժիմի քաղաքական ճգնաժամը: