Բացահայտվել է Իրաքում քաղցկեղի տարածման գործում բրիտանական ընկերության դերը
Dizdand Weiss կայքը գրել է, որ բրիտանական ընկերությունը, որն աշխատում է Իրաքի նավթի հանքերում, երկրում քաղցկեղի տարածման գլխավոր պատճառներից մեկն է։
Կայքը գրել է, որ British Petroleum -ի գործունեությունն Իրաքում քաղցկեղի տարածման պատճառ է դարձել, սակայն արևմտյան և հատկապես բրիտանական լրատվամիջոցները փորձում են կոծկել այս հարցը և արգելում են այդ մասին լուրերի հրապարակումը:
Ըստ այս հաղոդման, որին ուշադրություն են դարձրել նաև իրաքյան լրատվամիջոցները, նավթի հանքավայրերի մերձակայքում բնակվող մարդիկ ենթակա են լեյկոզով հիվանդանալու վտանգի՝ բաց երկնքի տակ հանքահորերից արտանետվող գազի վառվելու պատճառով:
Կայքը նշում է, որ արբանյակներից ստացված տվյալների միջոցով կարելի է ապացուցել, որ Բասրայի ամենախոշոր՝ Ալ-Ռիմիլա նավթային հանքավայրից, որի կապալառուն British Petroleum-ն է, ավելի շատ գազ է արտանետվում,քան աշխարհի որևէ այլ հանքավայրից: