Բացահայտվել է Իրաքում քաղցկեղի տարածման գործում բրիտանական ընկերության դերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i185582-Բացահայտվել_է_Իրաքում_քաղցկեղի_տարածման_գործում_բրիտանական_ընկերության_դերը
Dizdand Weiss կայքը գրել է, որ բրիտանական ընկերությունը, որն աշխատում է Իրաքի նավթի հանքերում, երկրում քաղցկեղի տարածման գլխավոր պատճառներից մեկն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2022 04:12 Asia/Tehran
  • Բացահայտվել է  Իրաքում քաղցկեղի տարածման գործում բրիտանական ընկերության դերը

Dizdand Weiss կայքը գրել է, որ բրիտանական ընկերությունը, որն աշխատում է Իրաքի նավթի հանքերում, երկրում քաղցկեղի տարածման գլխավոր պատճառներից մեկն է։

Կայքը գրել է, որ British Petroleum -ի գործունեությունն Իրաքում քաղցկեղի տարածման պատճառ է դարձել, սակայն արևմտյան և հատկապես բրիտանական լրատվամիջոցները փորձում են կոծկել այս հարցը և արգելում են այդ մասին լուրերի հրապարակումը:

Ըստ այս հաղոդման, որին ուշադրություն են դարձրել նաև իրաքյան լրատվամիջոցները, նավթի հանքավայրերի մերձակայքում բնակվող մարդիկ ենթակա են լեյկոզով հիվանդանալու վտանգի՝ բաց երկնքի տակ հանքահորերից արտանետվող գազի վառվելու պատճառով:

Կայքը նշում է, որ արբանյակներից ստացված տվյալների միջոցով կարելի է ապացուցել, որ Բասրայի ամենախոշոր՝ Ալ-Ռիմիլա նավթային հանքավայրից, որի կապալառուն British Petroleum-ն է, ավելի շատ գազ է արտանետվում,քան աշխարհի որևէ այլ հանքավայրից: