Միշել Աունը հայտարարել է Լիբանանի կառավարության հրաժարականի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i185630-Միշել_Աունը_հայտարարել_է_Լիբանանի_կառավարության_հրաժարականի_մասին
Իր վերջին աշխատանքային օրը Լիբանանի նախագահը ստորագրել է այդ երկրի կառավարության հրաժարականն ընդունելու հրամանը և հայտարարել, որ կառավարությունը հրաժարական է տվել։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հոկտեմբեր 30, 2022 13:55 Asia/Tehran
  • Միշել Աունը հայտարարել է Լիբանանի կառավարության հրաժարականի մասին

Իր վերջին աշխատանքային օրը Լիբանանի նախագահը ստորագրել է այդ երկրի կառավարության հրաժարականն ընդունելու հրամանը և հայտարարել, որ կառավարությունը հրաժարական է տվել։

Միշել Աունն  այսօր կիրակի  Լիբանանի նախագահի պաշտոնում իր վերջին աշխատանքային օրը ընդունել է Նաջիբ Միղաթիի կառավարության հրաժարականը և ստորագրել հրաժարականի հրամանը։

Այսօր Լիբանանի նախագահի պաշտոնում Միշել Աունի վերջին աշխատանքային օրն է, և նա վեց տարի անց լքում է նախագահական պալատը։

Նախօրեին Reuters-ին տված հարցազրույցում Աունը զգուշացրել էր երկրում քաոս ստեղծելու մասին՝ նոր նախագահ չընտրելու պատճառով։

Լիբանանի խորհրդարանը չորս նիստ է անցկացրել նոր նախագահ ընտրելու համար, սակայն ներքին վեճերի պատճառով ոչ մի թեկնածու չի կարողացել հավաքել ձայների մեծամասնությունը։