Միշել Աունը հայտարարել է Լիբանանի կառավարության հրաժարականի մասին
Իր վերջին աշխատանքային օրը Լիբանանի նախագահը ստորագրել է այդ երկրի կառավարության հրաժարականն ընդունելու հրամանը և հայտարարել, որ կառավարությունը հրաժարական է տվել։
Միշել Աունն այսօր կիրակի Լիբանանի նախագահի պաշտոնում իր վերջին աշխատանքային օրը ընդունել է Նաջիբ Միղաթիի կառավարության հրաժարականը և ստորագրել հրաժարականի հրամանը։
Այսօր Լիբանանի նախագահի պաշտոնում Միշել Աունի վերջին աշխատանքային օրն է, և նա վեց տարի անց լքում է նախագահական պալատը։
Նախօրեին Reuters-ին տված հարցազրույցում Աունը զգուշացրել էր երկրում քաոս ստեղծելու մասին՝ նոր նախագահ չընտրելու պատճառով։
Լիբանանի խորհրդարանը չորս նիստ է անցկացրել նոր նախագահ ընտրելու համար, սակայն ներքին վեճերի պատճառով ոչ մի թեկնածու չի կարողացել հավաքել ձայների մեծամասնությունը։