Սիոնիստական ռեժիմը շրջափակել է Ալխալիլը
Ալխալիլ քաղաքում դիմադրության գործողությունից հետո, որը հանգեցրեց քաղաքավանի բնակչի սպանության, Սիոնիստական ռեժիմի բանակն ամբողջությամբ պաշարեց քաղաքը:
Այսօր Սիոնիստական ռեժիմի բանակը փակում է Ալխալիլի բոլոր մուտքերը և թույլ չի տալիս պաղեստինցիների մուտքն ու դուրս գալը։
Սիոնիստական բանակը նաև բազմաթիվ զինվորներ է տեղակայել Ալխալիլ քաղաքի շրջակայքում և փակել է Ալխալիլի հարավում գտնվող Ալ-Ֆավար փախստականների ճամբարի բոլոր մուտքերը:
Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Ալխալիլի շրջակայքում հակամարտություն է տեղի ունեցել պաղեստինցի երիտասարդների և իսրայելցի զինվորների միջև։
Շաբաթ գիշերը Ալխալիլի արեւելքում գտնվող «Կարիաթ Արբա» սիոնիստական քաղաքավանում հրաձգության հետեւանքով մեկ ավանաբնակ է սպանվել , եւս հինգը վիրավորվել են, իսկ սիոնիստ զինվորները դիմադրության այս գործողությունն իրականացնողին սպանել են։