Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանություն է բացում
Որոշ լրատվական աղբյուրներ կիրակի օրը հայտարարել են, որ Ադրբեջանը մտադիր է իր դեսպանատունը բացել օկուպացված Պաղեստինում։
Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հայկական աղբյուրներ հաղորդել է, եթե օկուպացված Պաղեստինում դեսպանություն բացելու Բաքվի որոշումը կյանքի կոչվի, ապա Սիոնիստական ռեժիմը կդառնա Ադրբեջանի ամենամոտ ռազմավարական գործընկերներից մեկը։
Ադրբեջանի եւ Սիոնիստական ռեժիմի խորհրդարանական աշխատանքային խմբի անդամ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր՝ Նաղիֆն ասել է, որ օկուպացված Պաղեստինում դեսպանատուն բացելու որոշումն արդեն կայացվել է։
Տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա ասել է. «Օկուպացված Պաղեստինում Ադրբեջանի դեսպանության բացումը կարող է հետաձգվել միայն տեխնիկական (վարչական) պատճառներով»:
Բաքվի և Թել Ավիվի միջև սերտ հարաբերությունների պատճառով, հատկապես անվտանգության և առևտրային ոլորտներում, Սիոնիստական ժամանակավոր ռեժիմը Բաքվում դեսպանատուն ունի 1992 թվականից։
Թեև Թել Ավիվի ռեժիմը հրաժարվում է շատ տեղեկություններ տրամադրել իր զենքի գնորդների մասին, սակայն սիոնիստ ռազմական փորձագետ Թալ Շնայդերը խոստովանել է, որ այդ զինատեսակներից շատերի նպատակակետը գաղտնի է և հաստատել է, որ Ադրբեջանը գտնվում է Սիոնիստական ռեժիմից զենք գնողների ցուցակի գագաթում և այս ռեժիմից գնված անօդաչու թռչող սարքերը օգտագործվել են ղարաբաղյան պատերազմում՝ հայկական բանակի դիրքերի դեմ։