Սաուդյան Արաբիայում քննադատում են Հելոուինի տոնի անցկացումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i185734-Սաուդյան_Արաբիայում_քննադատում_են_Հելոուինի_տոնի_անցկացումը
Սաուդյան Արաբիայի ժամանցային խորհրդի աջակցությամբ Ռիադում կազմակերպված Հելոուինի միջոցառման լուսանկարների հրապարակումը զայրույթի ու ծաղրի ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Նոյեմբեր 01, 2022 04:26 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում քննադատում են Հելոուինի տոնի անցկացումը

Սաուդյան Արաբիայի ժամանցային խորհրդի աջակցությամբ Ռիադում կազմակերպված Հելոուինի միջոցառման լուսանկարների հրապարակումը զայրույթի ու ծաղրի ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։

Սոցցանցերի օգտատերերը գրել են, որ Արևմուտքում նման տոնակատարություններով զվարճանում են, սակայն իսլամական երկրի համար դա վտանգավոր է, քանի որ այդ երկրներն ունեն իրենց իսլամական սովորույթներն ու ավանդույթները։

Շատ օգտատերեր նաև ասել են, որ Հելոուինի տոնակատարության անցկացումը տաբու կոտրելու վատագույն օրինակն էր, ինչը տեղի է ունեցել երկրի ժամանցային խորհրդի թույլտվությամբ:

Twitter-ի օգտատերերից մեկը գրել է. «Ամենամեծ խնդիրն այն է, որ այս ամեն ինչ տեղի է ունեցել պաշտոնական աջակցությամբ, և գիտնականներից ու մարդկանցից ոչ ոք չի կարող դատապարտել, քանի որ այդ դեպքում նրանց ճակատագիրը պարզ չի լինի»։

Հազարավոր այլ օգտատերեր դատապարտել են միջադեպը և նշել, որ Արևմուտքին կուրորեն ընդօրինակելը և նման միջոցառումների անցկացումը երկար տարիներ արգելված էր, սակայն այս տարի ինչ-որ մարդիկ տարօրինակ հագուստով քայլել են փողոցում։

ԱՄԷ-ում նույնպես Հելոուինը նշվել է՝ անտեսելով ավանդույթներն ու ընդհանուր մշակույթը։